Air France-ի ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSAir France ավիաընկերության ինքնաթիռում, որը կասկածելի առարկայի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Քենիայում, ռումբ է հայտնաբերվել: Այս մասին նշված է Քենիայի օդանավակայանի Facebook-ի էջում:
«Քենիացի փորձագետները Մոմբասա քաղաքի օդանավակայանում գտնվող Air France-ի օդանավում ռումբ են հայտնաբերել: Սակրավորներն օդանավակայանի տարածքից դուրս այն անվտանգ կերպով պայթեցրել են»,- հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ Մավրիկիայից Փարիզ ուղեւորվող Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Քենիայում այն բանից հետո, երբ օդանավի զուգարանում կասկածելի առարկա է հայտնաբերվել: Նշենք, որ ինքնաթիռում 459 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ է եղել:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



