Մոգերինի. Ռուսաստանի հետ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ
INTERNATIONAL NEWSԵվրոպայի շահերից է բխում միջազգային առաջնահերթ խնդիրների շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, բայց այդ երկխոսությունը չի կարող պատժամիջոցների հարցով «փոխանակման» առիթ դառնալ: Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Բրյուսելը շատ է շփվել Մոսկվայի հետ Իրանի, Սիրիայի, Լիբիայի, միգրացիայի, կլիմայի հարցերի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մոգերինին ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները միշտ չեն պահպանվի:
«Բայց դրանց չեղարկումը սերտորեն կապված է Մինսկի համաձայնությունների լիարժեք կատարման հետ, ինչից դեռեւս շատ հեռու ենք»,- ասել է ԵՄ պաշտոնյան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



