Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելը կարևոր է. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ

SOCIETY

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ:

Հետաքրքիր խորհուրդ պարունակող այս նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում արժևորել մեր պետականության խորհրդանիշները։ Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, նշում է.  «Աշխատելով տեխնոլոգիական հիմնադրամում՝ մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ ենք և մեր ուսերին կրում ենք որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր գործունեության գերակշիռ մասը կրթական է. դպրոցականներից մինչև գործող մասնագետների փոխանցում ենք տեխնոլոգիական գիտելիքներ, նոր հմտություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ապագայի մասնագիտություններ են։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այն անձինք, որոնց տալիս ենք տեխնոլոգիական գիտելիքներ, ունենան նաև կապվածության, նվիրումի ու պարտավորվածության զգացում հայրենիքի հանդեպ, որպեսզի այդ գիտելիքը կրող մարդիկ վաղը հեշտությամբ չլքեն մեր երկիրը։ Այդ իսկ պատճառով, ի թիվս համանման այլ նախաձեռնությունների, այս անգամ էլ դրոշին հավատարմության երդման նախաձեռնությամբ հանդես եկանք»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթն անցկացվում է երկու անվանակարգում՝ չափածո և արձակ։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի գնահատումը վստահված է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Նրանց թվում են գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը։ Գնահատվելու են ներկայացված տեքստերի կառուցվածքը, լեզուն և ոճը։ Հաշվի է առնվելու տեքստի ինքնատիպությունը, համապատասխանությունը մրցույթի նպատակներին։

Տիկին Ազիզյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որոնք ունեն դրոշին հավատարմության երդման տեքստեր և դրանց շուրջ ձևավորված սովորույթներ․ օրինակ՝ կրթական հաստատություններում բոլոր երեխաները նախ ձեռքը կրծքին դրած հնչեցնում են այդ երդումը, հետո միայն անցնում բուն դասապրոցեսին։ «Թեև ամենօրյա այս երդումը որոշակի արարողակարգային բնույթ է կրում, սակայն երբ ամեն օր, կրթական, կամ որևէ այլ կարևոր գործընթաց սկսելուց առաջ արտաբերում ես դրոշի երդման տեքստը, հոգուդ խորքում, սրտիդ մի անկյունում հաստատ ինչ-որ հետք այն թողնում է։ Այդ տեսանկյունից էլ մտածեցինք, որ նման մի տեքստ էլ մեզ է պետք, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կան ազգային ինքնությունից, պետականությունից հիասթափության զգացողություններ։ Այս փուլում, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր է նման նախաձեռնությունը»,- ասում է Ժենյա Ազիզյանը։

Մեր օրերում ավելի ժամանակակից են գլոբալացմանն առնչվող թեմաները, և ազգային արժեքների, խորհրդանիշների մասին խոսելը, կարծես թե ժամանակավրեպ է հնչում։ Ի պատասխան այս դիտարկման, տիկին Ազիզյանը շեշտում է, որ ՁԻՀ-ի բուն գործունեությունը, այն ոլորտները, որտեղ իրենց թիմը գործունեություն է ծավալում, ապագային են միտված։ Նա նշում է, որ գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելն առավել կարևոր է. «Մենք տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նախ մե՛ր երկիրը զարգանա, ոչ թե երկրագունդը, մենք տեխնոլոգիական առաջընթաց ենք ապահովում, որպեսզի հատկապես մե՛ր պետությունը դառնա մրցունակ, ոչ թե երկրագունդը։ Ինչ խոսք, ընդհանուր գլոբալ գործընթացներին մեր մասնակցությունն ենք ունենում, և երբեմն հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններն այնպիսի լուծումներ են առաջարկում, որոնք ավելի քան գլոբալ են։ Սակայն այդքանով հանդերձ մեր բոլոր ջանքերը կլինեն անիմաստ, եթե դա չմնա և չգեներացնի արդյունք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բոլոր այդ քայլերի ընթացքում անպայման պետք է պարբերաբար կանգ առնել, վերարժևորել մեր ազգային ինքնությունը, դարերով երազած ու մեծ կորուստների ու ջանքերի շնորհիվ ձեռք բերված պետականության կարևորությունը, նոր միայն առաջ շարժվել, հակառակ դեպքում մեր ջանքերը պարզապես կփոշիանան»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթին կարող են դիմել ցանկացած տարիքի անձինք՝ ցանկացած մասնագիտության։ Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն։ Նախաձեռնողները կարևորում են, որպեսզի հետաքրքիր և նպատակին ծառայող բովանդակություն ձևավորվի։

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տեքստը հետագայում կներկայացվի՞ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այլ երկրների օրինակով օգտագործելու համար, թե ոչ, պարզ կդառնա արդյունքներն ամփոփելուց հետո։ Կազմակերպիչներն ասում են, որ եթե հաջողվի հետաքրքիր պրոդուկտ ունենալ, գուցեև առաջարկվի պետական կառույցին։

Նշենք, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մասնակցության մանրամասներն ու հայտաձևը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK