Սելենայի վերադարձը․ Սելենա Գոմեսը պատմել է իր առողջական խնդիրների և կարիերան վերսկսելու մասին (լուսանկարներ)
LIFEՏարիներ շարունակ իր առողջական խնդիրների դեմ պայքարելուց հետո Սելենա Գոմեսը ծավալուն հարցազրույց է տվել Elle ամսագրին՝ խոսելով հոգեկան հիվանդության և Instagram-ի իր սեփական գաղտնաբառը չհիշելու պատճառով սոցկայքից դուրս գալու մասին։
Սելենա Գոմեսի սիրելի հանգստանալու վայրը նրա «գլամուրային» սենյակն է՝ փոքր տարածք՝ Լոս Անջելես նահանգի իր նոր տան առաջին հարկում, որտեղից տեսարան է բացվում ամեոբաձև լողավազանով շրջապատված քարե բակի վրա: Ներսում կա վարսահարդարման և դիմահարդարման սրահ՝ հագեցած իր հազվագյուտ գեղեցկության շարքի արտադրանքով, կոշիկների տուփերի ընտրանին, կանաչ թավշյա բազմոցը, մի քանի սրահի աթոռներ, մեծ էկրանով հեռուստացույց, մինի սառնարան և խորտիկների սրահ: «Գոմեսը հանդիպեց ինձ այնտեղ՝ բաց մոխրագույն սվիտեր, սև զուգագուլպաներ և սպիտակ սպորտային կոշիկներ հագած, մազերը հետ հավաքած: Նա, նրա սենյակակիցները և մայրական տատիկն ու պապիկը, ովքեր մինչ կարանտինն ապրել են նրա հետ, շատ ժամանակ են անցկացնում այստեղ՝ բասկետբոլ դիտելով և լավ ժամանց ապահովելով»,֊գրում է Elle-ի թղթակիցը:
Մի քանի ամիս առաջ Գոմեսը լրագրողներին ասել էր, որ մտադիր է թողնել երաժշտությունը։ Նա չի զգում, որ իրեն լուրջ են ընդունում՝ որպես երաժիշտ: Բայց երբ այդ մասին հարցնում են հիմա, նա տխրում է: «Չեմ կարծում, որ երբևէ կդադարեմ երաժշտությամբ զբաղվել», - ասում է նա: Բայց, նա խոստովանում է, որ դեռ զգում է, որ անընդհատ փորձում է իրեն ինչ֊որ բան ապացուցել: «Ես չեմ ասում, որ «Գրեմմի» եմ ուզում: Ես պարզապես զգում եմ, որ անում եմ հնարավորինս լավագույնը, և ամեն ինչ շատ լավ եմ անում»,֊ասել է Գոմեսը։
«Երաժշտությունը, ի տարբերություն դերասանական արվեստի, այնքան անհատական է։ Instagram-ից դուրս գալը օգնեց ինձ խափանել հուզական հոսքը և ինձ հնարավորություն տվեց ստեղծագործական ավելի մեծ ռիսկերի դիմելու: «Այս փոքրիկ հեռախոսը, որի մեջ կար 150 միլիոն մարդ, ես պարզապես վայր եմ դրել։ Դա ինձ համար թեթևացում էր»,֊ասել է Գոմեսը: