Ոստիկանության փոխգնդապետը Սևանում Kia Forte-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYԺամը 12:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Աշոտ Մալխասյանը՝ իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 67.7 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Լուսինե Սահակյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.comը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Սևան» բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մալխասյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



