Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում. նա որոշել է օգնել աֆղան աղջիկներին ու կանանց
LIFEՀոլիվուդյան հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում և խոստացել խոսել աֆղանցիների մասին։
«Հենց այս պահին Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնադրսևորվելու ունակությունը: Հետևաբար ես եկա Instagram՝ ներկայացնելու նրանց պատմությունները»,- գրել է դերասանուհին առաջին և առայժմ միակ հրապարակման մեջ:
Այդ հրապարակմանը կից Ջոլին տեղադրել է դեռահաս աֆղանուհու նամակը, որը վերաբերում է թալիբների ժամանման հետ կապված իրավիճակի փոփոխությանը (թալիբների շարժումը համարվում է ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում): Աղջկա խոսքով` նախկինում աֆղաններն ապրում էին նորմալ կյանքով, իսկ հիմա բոլորը վախենում են թալիբներից և կարծում են, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են:
Հայտնի է, որ մեգաաստղը ատում է սոցցանցերը, սակայն իր սկզբունքներից հրաժարվել է կյանքեր փրկելու նպատակով։ Ջոլիին մեկ օրվա մեջ սկսել է հետևել ավելի քան 4,5 միլիոն օգտատեր։