Ռուսաստանը С-400 համակարգերի նոր խմբաքանակ կմատակարարի Թուրքիային
INTERNATIONAL NEWS«Ռոսօբորոնէքսպորտն» առաջիկայում նոր պայմանագիր կստորագրի Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ռեգնում գործակալությունն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
«Խորհրդակցությունները շարունակվում են, ավարտական փուլում են գտնվում: Գործընկերների հետ առաջիկայում կանցնենք պայմանագրի ձևակերպմանը»,- վերջինս ասել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ժամանաժողովում:
Հիշեցնենք, որ Թուրքիան զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ պայամանգիր է ստորագրել 2017 թվականին: ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների կողմից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



