Bloomberg-ը հայտնել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքների ավարտի ժամկետները
ECONOMICS«Հյուսիսային հոսք» գազատարի շինարարությունը կարող է ավարտվել մինչև սեպտեմբերի 12-ը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ծովային ուժերի ղեկավարությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր Fortuna նավը, որը պատասխանատու է Դանիայի տնտեսական գոտում գազատարի տեղակայման համար, շարունակում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի տեղակայման աշխատանքներ իրականացնել Գերմանիայում: Նախատեսվում է, որ 13-14 կմ երկարությամբ գազատարի տեղակայման աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի 12-ը:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան տեղեկություն են հրապարակել Գերմանիայի Ջրային հաղորդակցության և նավարկության վարչությունից: Գազատարի նախագծի ղեկավարությունից պաշտոնական տեղեկություն չի ստացվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: