ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
«Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են փոթորկի պատճառով անհետ կորած համարվող վերջին զոհի որոնման վրա: Հաստատվել է 5 մարդու մահ, նրանք նույնականացվել են, ընտանիքներն էլ արդեն տեղեկացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, իշխանությունները հայտնել էին 4 նույնականացված զոհի մասին:
Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրը, արևադարձային այդ փոթորիկը ավերել է ավելի քան 225 շենք՝ Կրուզո համայնքում և շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցրել:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



