«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց ԱԺ-ի դահլիճը
POLITICSՄեկնարկել է ԱԺ նիստը, որի ընթացքում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: Վարման կարգով ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ասաց, որ իրենց խմբակցությունը, ի նշան բողոքի, լքում է նիստերի դահլիճը:
«Հայաստան» խմբակցությունից էլ նախ ելույթ ունենացավ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը խոսեց իրենց պատգամավոր ընկերների հանդեպ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին` պահանջելով, որ ԱԺ գա Գլխավոր դատախազն և բացատրություն տա:
Այնուհետև ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը և նշեց, որ իրենց խմբակցությունը կմնա և հարցեր կտա, ելույթներ կունենա` բացահայտելու կառավարության ծրագրում տեղ գտած կեղծիքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



