«Բոլորս էլ ուզում ենք ամեն օր զգալ երջանիկ,սիրուն,գունավոր էմոցիաներ...».Սոֆի Դևոյանը նոր լուսանկաներ է հրապարակել
LIFEՊարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր լուսանկաներ է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է.
«Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք ամեն օր զգալ երջանիկ,սիրուն,գունավոր էմոցիաներ, բայց, եթե վրա է հասել նեգատիվ էներգիան, պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել: Մի պահ հանձնվեք նույնիսկ վատ տրամադրությանը, ինչքան դրական Էներգիան է հարկավոր մեր օրգանիզմին նույնքան էլ նեգատիվ: Ուղղակի նեգատիվը պետք է ապրել հասկանալով, որ չվնասենք մեզ։
Հասկացեք ինչ զգացմունքներ ու էմոցիաներ եք ապրում այդ պահին։ Ձեր մարմնի որ մասի վրա եք զգում դրանց արտահայտումը։ Փորձեք հասկանալ, թե ձեր զգացածը ինչ գույն ունի։ Փորձեք ձեր զգացածը որևէ շոշափելի իրի նմանեցնել (դա կարող է լինել ցանկացած առարկա, որը համապատասխանում է ձեր նեգատիվ տրամադրությանը) և սկսեք կոնտակտի մեջ մտնել նրա հետ։ Անջատեք ձեր ուղեղը, խորը շնչեք, այնքան մինչև Էմոցիաները բալանսի գան։
Մի պահ ազատ թողեք ձեր էմոցիաները և մի փակվեք ինքներդ ձեր զգացածից։ Հիշեք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը»: