ՌԴ֊ում 31 ահաբեկիչ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԴԾ-ն, Ներքին գործերի նախարարության և Ռուսական գվարդիայի հետ միասին, բերման է ենթարկել «Կատիբա Թավհիդ Վալ֊Ջիհադի» 31 անդամների, այդ թվում՝ ինչպես սովորական անդամների, այնպես էլ առաջնորդների:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Նովոսիբիրսկի մարզում, Յակուտսկում, Կրասնոյարսկում և Կանսկում:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները հավաքագրել և նորակոչիկներ են ուղարկել պատերազմական գոտիներ, ֆինանսավորել են Սիրիայում զինյալներին, ինչպես նաև ահաբեկչական հանցագործություններ կատարելու կոչ են արել:
Հայտնաբերվել են արգելված կրոնական գրականություն, քարոզչական տեսանյութեր, ինչպես նաև հաղորդակցության միջոցներ և բանկային քարտեր:
Հարուցվել են քրեական գործեր, շարունակվում են օպերատիվ-որոնողական աշխատանքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



