Արթուր Դավթյանն ու նրա խորհրդականը կգործուղվեն Ռուսաստան
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արեւելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– ասվում է որոշման մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



