Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

«Երիտասարդների հոսքը, ձգտումը դեպի թատրոն մեծացել է». Գյումրու տիկնիկային թատրոնը ներքին հարդարման և տանիքի վերանորոգման խնդիր ունի. «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» մարզային թատրոններին նվիրված իր շարքում այս անգամ անդրադառնում է Գյումրու համայնքապետարանի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնին: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը նշում է, որ թատրոնը հիմնադրվել է 1935 թ.-ին:

No description available.

««Կապիկն ու հայելին» ներկայացումով բացվել է առաջին թատերաշրջանը: Թատրոնի հիմնադրման և կայացման գործում մեծ ավանդ ունեն Հասմիկ Գյոզալյանը և Ստեփան Ալիխանյանը: Երկուսով փորձեցին թատրոնը դարձնել պետական և հասան իրենց նպատակին: Դրա արդյունքում մինչ օրս վայելում ենք այս թատրոնի շքեղությունը, հզորությունը, և այժմ թատրոնը մտնում է իր 86-րդ թատերաշրջանի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Անդրադառնում ենք թատրոնում աշխատող դերասան-տիկնիկավարներին և սերնդափոխության խնդրին: «Թատերախումբը 11-12 հոգանոց է, իսկ ամբողջ աշխատակազմը՝ 34-35 հոգանոց: Ունենք կես և ամբողջ դրույքով աշխատողներ: Թատրոնը երիտասարդների պակաս երբևէ չի ունեցել: Ի զարմանս ինձ, հատկապես վերջին շրջանում երիտասարդների հոսքը, ձգտումը դեպի թատրոն, հեքիաթային այդ աշխարհ շատ մեծ է: Երբ մեր թատրոն են դիմում դերասանի, ռեժիսորի կրթությամբ շնորհալի երիտասարդներ, որոնք ընդհանուր պատկերացում ունեն թատրոն գաղափարի վերաբերյալ, նրանց հնարավորություն ենք տալիս, որ ծանոթանան տիկնիկային արվեստի բոլոր գաղտնիքներին՝ տիկնիկագործությունից սկսած մինչև դերասանական արվեստ: Երիտասարդները գալիս են, իրենց ներկայացնում ենք տիկնիկային արվեստը, փորձաշրջան սահմանում, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք իրենց իսկապես գրավում է այս արվեստը: Արդյունքում, եթե ունենում ենք համապատասխան հաստիքներ և երիտասարդների մեջ տեսնում ենք ցանկություն, ձգտում, այլևս նրանց բաց չենք թողնում: Բայց շատերն էլ զգում են, որ դա իրենցը չէ: Մանրամասնեմ, թե խոսքն ինչի մասին է: Սա նաև ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Եթե ձողիկավոր տիկնիկ է, տիկնիկավարը պետք է 35-40 րոպե ձեռքը բարձր պահի, բացի դա, կարողանա իր էներգիան փոխանցել, տիկնիկին շունչ տալ, իսկ դա բարդ գործ է»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Այս առումով բավականին խստապահանջ է նաև հանդիսատեսը՝ երեխաներն ավելի զգայուն են, ավելի շուտ են արձագանքում թերացումներին: «Բեմը ռենտգեն է, և երբ երեխան դիտում է ներկայացումը, գուցե մեզ թվա, թե կարողացանք քողարկել մեր որոշ «թերություններ», բայց երեխան տեսնում է ամեն ինչ և չի կարողանում լուռ մնալ, ներկայացման ընթացքում, օրինակ՝ բարձր ձայնով կարող է ասել՝ սա այսպես չպետք է լիներ: Իրավունք չունենք սխալվելու: Փորձում ենք հնարավորինս ճշգրիտ լինել, կոկիկ, ինչ-որ տեղ քառակուսիների մեջ, քանի որ երբեմն դրանցից դուրս գալը երեխային կարող է դուր չգալ: Նաև այդ առումով ենք ապահով, որ մեր հանդիսականը մեր առաջին քննադատն է, նա է մեզ ուսուցանում, չնայած որ մենք ենք իրեն ուսուցանողը: Երկուստեք է այս պրոցեսն ընթանում»,-ընդգծում է թատրոնի տնօրենի ժ/պ-ն:

Մանուկյանն անդրադառնում է նաև հաճախելիության հարցին: «Վերջին շրջանում, երբ Գյումրին սկսեց դիտարկվել որպես զբոսաշրջային քաղաք, որոշակի փոփոխության ենթարկվեց նաև մեր թատրոնի աշխատելաոճը, և արդյունքում այսօր հանդիսականի պակասի խնդիր չունենք: Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից զանգահարում և նախապես տոմսեր են պատվիրում, որ գան և ներկայացում դիտեն: Ինքներս շրջագայում ենք երկրով մեկ: Երևի Հայաստանում որևէ քաղաք կամ գյուղ չի մնացել, որտեղ չենք եղել: Մեր աշխատանքը, առաքելությունը շատ կարևոր ենք համարում, ամեն ինչ անում ենք, որ որևէ մարզ անմասն չմնա տիկնիկային արվեստից, տիկնիկային թատրոնի հրաշքներից: Հանդիսականը շատ հաճախ է ասում, որ նման հրաշք իրենք որևէ տեղ չեն տեսել, իսկ դա կրկնակի պարտավորեցնող է: Հրավերքներ ունեինք տարբեր երկրներից, բայց համավարակը խանգարեց: Հայաստանում անցկացվող և որևէ փառատոնից անմասն չենք մնում: Ամեն տարի մասնակցում ենք «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին, անցած տարի մասնակցել ենք «Գյուղամեջ» փառատոնին: Պահպանում ենք մեր կապը Երևանում և մյուս մարզերում գործող տիկնիկային թատրոնների հետ: Կարծում եմ, որ եթե կապ չես ունենում այլ թատրոնների հետ, լճացման պրոցեսն անխուսափելի է: Ի դեպ, փորձի փոխանակման հետ կապված մեկ ավելացում էլ անեմ: Գյումրին և Գերմանիայի Հալլե քաղաքը քույր քաղաքներ են: Պատրաստվում ենք իրենց տիկնիկային թատրոնի հետ համագործակցել, այնտեղ ներկայացում ունենալ, սակայն համավարակով պայմանավորված սկսելու ենք օնլայն հարթակից, հուսանք շարունակությունը կլինի Գերմանիայում»,- հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Թատրոնը Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույց է: «Գաղտնիք չէ, որ արվեստի բնագավառի աշխատակիցները ստանում են մինիմալ աշխատավարձ, որը շատ ցածր է: Մեր թատրոնը, բացի բեմադրական ծախսերից, նաև ունի ներքին հարդարման հետ կապված խնդիր: Այս հարցում համայնքապետարանը չի կարողանում մեզ օգտակար լինել, քանի որ բյուջեում բավարար միջոցներ չունի: Վերջին շրջանում բարերարների շնորհիվ կարողացել ենք որոշակիորեն թատրոնի առաջին հարկն էսթետիկ տեսքի բերել, այստեղից սկսվում է շփումը երեխայի հետ: Իհարկե, ներքին հարդարման խնդիրները դեռ ամբողջովին լուծված չեն, նաև տանիքի խնդիր ունենք: Կառավարությունն ընդունել է ծրագիրը, հասել ենք կարևոր փուլին, որ կարողանանք տանիքը հիմնովին վերակառուցել: Մշտապես ասում ենք, որ սա բոլորիս թատրոնն է, յուրաքանչյուրն այստեղ անելիք ունի: Գյումրու տիկնիկային թատրոնը յուրաքանչյուրի հիշողության մեջ է, մտածում ենք, որ եթե որևէ բան փոխենք թատրոնում, ուրեմն կփոխենք նաև մարդկանց հիշողությունները: Ուստի պետք է պարտադիր պահենք հինը, բայց ռեստավրացիա անելով՝ փորձենք թարմություն մտցնել»,-եզրափակում է Արմենուհի Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality