«Մեծ դժվարությունները հաղթահարելու եւ խաղաղվելու համար, նախ պետք է սկսել անկարեւոր թվացող, բայց խորքային վախերից ու խնդիրներից»․ Իննա Խոջամիրյան
LIFEԴերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը հանդես է գալիս «Բեկորներ» հեռուստասերիալում, կիսվել է նոր հոլովակով։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին աշխատում է համակարգչով, իսկ նրա գոգին կատու է, որի մասին է նա հիշատակել է հրապարակմանը կից արվախ գրառման մեջ։ Իննա խոսել է վախերի, դրանց ընդառաջ գնալու եւ հաղթահարելու մասին։
«Ուզեցի կիսվել...:) Վերջին օրերին երկու` թվացյալ աննշան, բայց ինձ համար կարևոր երևույթներ եմ հաղթահարել:
Առաջինը սա է...) Չնայած իմ անսահման կենդանասիրությանը` վերջին 10-12 տարիների ընթացքում սա կատվի հետ իմ առաջին կոնտակտն է (այն էլ այսչափ ջերմ):
Երևի թե մեծ դժվարությունները հաղթահարելու, և խաղաղվելու համար նախ պետք է սկսել անկարևոր թվացող, բայց իրականում խորքային վախերից ու խնդիրներից:
Չեմ կարծում, թե իմ ու կատուների հարաբերությունները հարթվեցին այսուհետ,բայց էս մատնաչափիկի հետ ընկերացել ենք: Եվ դա էլ է կարևոր փոխհարաբերություն ու ձեռքբերում:
Հ.Գ. ասում են նույնիսկ նման ենք հա՞ ...»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ԱՄՆ-ում՝ օվկիանոսի ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր վերնաշապիկի հետ։ Իննան սպորտային կոշիկներ էր ընտրել։ «Ինձ օվկիանոս տարեք»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։