5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների մոտ
SOCIETYՕգոստոսի 27-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու մերձակայքում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինստիտուտի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է ծովածոցում՝ Գլանի մունիցիպալիտետից, որի բնակչությունը կազմում Է շուրջ 118 հազար, 28 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Օջախն ընկած Է եղել 63 կիլոմետր խորության վրա:
Մասնագետները չեն բացառել այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականությունը: Արդյունքում 27 րոպե անց Գլանի մունիցիպալիտետից 6 կիլոմետր հեռավորության վրա տեղի Է ունեցել 2,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ: Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



