ԱՄՆ-ն ավիահարված է իրականացրել Աֆղանստանում
INTERNATIONAL NEWSԱՄՆ զինուժը հայտարարել է, որ Աֆղանստանի արևելյան շրջանում իրականացրած ավիահարվածի արդյունքում սպանել է «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի ղեկավարին:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ԻՊ-ի աֆղանական խմբավորման անդամին թիրախավորել են Նանգարհար նահանգում: ԻՊ-ի տվյալ խմբավորումն է ստանձնել Քաբուլի օդանավակայանում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով 170 մարդ է մահացել, այդ թվում՝ 13 ամերիկացի զինվորական:
Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում հաջողվել է ավելի քան 100 000 մարդու տարհանել Աֆղանստանից:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



