NASA-ի գիտնականները Մարսի վրա ապրելու համար տուն են նախագծել
SOCIETYՄասնագետնները տան նախագիծ են մշակել, որը կարելի է օգտագործել Մարսի վրա ապրելու համար: NASA-ի գիտնականների ներկայացրած կառույցի չափը 6x3 մետր է, քաշը՝ 6 տոննա, այդ պատճառով դրա փոխադրման համար հատուկ տրանսպորտ է անհրաժեշտ: Ապագայում այն կօգտագործեն Կարմիր մոլորակի վրա գործունեություն ծավալող տիեզերագնացները:
Նախագծի հեղինակների խոսքով, տունը բազմաֆունկցիոնալ է եւ հագեցած է Մարսի վրա երկու տիեզերագնացի երկու շաբաթվա կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով: Այն ստեղծել են Ավստրիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բելգիայից եւ Էստոնիայից մասնագետներ:
Informing-ի փոխանցմամբ, տան մոդելը մշակվել է SHEE նախագծի շրջանակում, որը նախատեսում է տիեզերք թռչող տիեզերագնացների ինքնավար բնակավայրի ստեղծում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



