Քաբուլի օդանավակայանում երկրորդ պայթյունն է որոտացել
INTERNATIONAL NEWSԵրկրորդ պայթյունն է որոտացել Քաբուլի օդանավակայանում: «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News- ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին պայթյունից առնվազն երեք ամերիկացի զինվոր է վիրավորվել: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պայթյունի և կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով ամերիկացիները չպետք է մոտենան Քաբուլի օդանավակայանին:
Երկրորդ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ականապատ մեքենայի միջոցով, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրը:
Առաջին պայթյունը, ըստ նույն աղբյուրի, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



