Մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ցավոտ անցյալ ունի և այդ անցյալի ցավը պտտվում է մեր շուրջ․ Իվետա Մուկուչյան
LIFEԵրգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է հոգեպես առողջ մնալու մասին։ Նա գրել է․
«Այս պահին ամբողջ աշխարհում շատ կարևոր շրջան է: Կորոնավիրուսից հետո բոլորս հասկացանք, որ հիմա է ժամանակը, երբ պետք է մեր ներքին ձայնին լսենք: Առողջ մնալը չպետք է սահմանափակենք միայն սննդակարգին կամ ֆիզիկական առողջությանը հետևելով, պետք է նաև հոգեպես մաքրվել: Առողջ մնալու համար կարևոր է աշխատել ինքներս մեր վրա: Դրա համար կան տարբեր միջոցներ: Առաջինը շունչը կարգավորելն է (breathwork) ,քանզի մեր կյանքի առաջին վայրկյանը սկսել ենք հենց շունչ քաշելով : Կարևոր է ազատվել խառը մտքերից: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ զբաղվել մեդիտացիայով: Կարևորն այն է, որ, երբ մենք մեծանում ենք, փորձենք գտնենք մեր ներքին երեխային, որովհետև շատ անգամ մենք մեր կյանքի դրվածքից ելնելով հարմարվում ենք իրավիճակին և սկսում ենք այն նորմալ համարել: Բայց, երբ տրվում ես մի իրավիճակի, որը իրականում քոնը չէ , հոգին սկսում է լռել, քանի որ հասկանում է նրան լսող չկա: Այնպես որ, կարևոր է կրկին գտնել և լսել մեր միջի հոգու իրական ճիչը : Ամեն ինչ սկսվում է մանկությունից, մեծանում ենք և աղավաղվում է մեր անկեղծ, մաքուր սիրելու ունակությունները: Հատկապես Հայաստանում կարևոր է փորձել հոգեպես հավասարակշռված լինել, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ցավոտ անցյալ ունի և այդ անցյալի ցավը պտտվում է մեր շուրջ և, որպեսզի այդ ցավը հաղթահարենք, առաջինը պետք է սկսենք ինքներս մեզ բուժելուց»: