Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրից հետո ՊՍԺ-ն երկրորդ տեղին գերազանցում է 19 միավորով
SPORTՖրանսիայի առաջնության չեմպիոնական պայքարը կարելի է ավարտված համարել: Իհարկե, տեսականորեն, որևէ թիմ կարող է հասնել անպարտելի ՊՍԺ-ին , սակայն դժվար է պատկերացնել, որ հնարավոր է բաց թողնել նման առավելություն:
19-րդ տուրում ՊՍԺ-ն երեկ հաղթել է «Կաենին» եւ այժմ ունի 51 միավոր: «Անժեն»(31), որը տուրի մեկնարկից առաջ 31 միավորով երկրորդ տեղում էր, այսօր պարտվեց «Սենտ Էտյնենին»: Արդյունքում երկրորդ տեղում հայտնվեց «Մոնակոն», որն ունի 32 միավոր:
«Սենտ Էտյեն» - «Անժե»՝ 1:0
Գոլը՝ Կորգնե 61
Լիգա 1-ի մեկնարկային տուրերից հետո մասնագետները կանխատեսում էին, որ ՊՍԺ-ի որոշ չափով կպայքարի Լիոնի «Օլիմպիկը», որը, սակայն, վերջին 5 տուրերում 4 պարտություն է կրել եւ մեկ ոչ-ոքի խաղացել:
«Գազելեք» - «Օլիմպիկ» Լիոն՝ 2:1
Գոլերը՝ Լարբի 32, 67 – Գրենիե 72
Մրցաշարային աղյուսակը ավարտված խաղերից հետո