Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


«Մեկնումիդ` լուսեղեն ընթացք, Վեհափառ Տեր». Կարմեն Դավթյան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրագրող Կարմեն Դավթյանն էլ հեռացավ ի Տեր: Կարմենն իր բնույթով, իր տեսակով, իր գրչով տարբերվող էր, ուրույն, ըստ այդմ էլ՝ ոմանց համար՝ անհասկանալի, ոմանց համար՝ անընդունելի, ոմանց համար՝ սիրելի: Մի քանի տարի առաջ նա մի «ժողովածու» ուղարկեց ինձ՝ ասելով, թե իր անհաշիվ հոդվածներից, հարցազրույցներից, պատմվածքներից, էսսեներից մի քանիսն ընտրել ու ցանկանում է գիրք հրատարակել: Խմբագրի «աչք» էր ուզում, խմբագրի կարծիք: Գիրքը չհրատարակվեց, կարծում եմ՝ դեռ կհրատարակվի: Հիմա նորից թերթեցի ու ընթերցողին եմ ներկայացնում Կարմենի հոդվածներց մեկը: Բավական խորհրդանշական հոդվածներից մեկը...

Արտակ Ճաղարյան

Ճակատագրի բերումով Վեհափառ Հայրապետն իր կաթողիկոսական առաջին հարցազրույցն ինձ տվեց...

Ճակատագրի բերումով 80 տարուց ի վեր Ղարաբաղ կաթողիկոս չէր այցելել, ու հովվապետական իր առաջին այցի ուղեկիցն ու տարեգիրը դարձյալ ես էի:

Ճակատագրի բերումով իմ և Վեհափառի վերջին հանդիպումը եղավ անցած սեպտեմբերին` Գևորգյան Ճեմարանի լուսե պատերի մեջ, ուր ճախրում էր Մեծն Կոմիտասի ոգեղենիկ ձայնը, ու այդ ոգու համաբարբառով մեր Վեհահայրը ճեմարանի առաջին կուրսի սաներին օրհնանքի իր վերջին լուսե մաղթանքը բաշխեց:

Ասես երեկ էր:

Ասես երեկ էր, որ մեր մեծերի ձեռը բռնած սպասում էինք մեր հարյուրերեսունմեկերորդ ընտրյալին, որն արդեն բարեխո՜ս է: Ասես երեկ էր, որ կաթողիկոսական գահից վերցվեց սև սքեմը… ու այսօր կրկին գահին սև քող գցվեց: Ասես երեկ էր, որ կաթկթացող անձրևի տակ, Էջմիածնա պատերի ներքո, եկեղեցու դռանը շատ քիփ` սպասո՜ւմ էինք…

Ու մեկ էլ` ծըլը՜նգ- դի՜նգ- դո՜նգ զանգեցի՜ն, երգեցին, աղոթեցի՜ն եկեղեցու զանգերը առ այն, որ ընտրվե՜լ է կաթողիկոս` ու օրհնյալ է Տիրոջ անունով եկածը:

Ասես երեկ էր:

Ղարաբաղ մուտք գործած, առաջին անգամ կաթողիկոս տեսած ղարաբաղցին, որ նոր-նոր էր պատերազմը թոթափել, ու ղարաբաղցին, որ հիմնականում անոտ էր, անձեռ, անհայր ու անորդի, աչքերն անհագ հառել էր Վեհահորը ու նրան թվում էր` խաղաղությունը նման է Վեհափառին, ու համբուրու՜մ էր Վեհափառի ձեռքերն ու փեշերը: ՈՒ Վեհը գրկել էր նրանց, ու Վեհը իր փակ աչքերի ներսում ցավալիորեն խորն էր զգում, թե այս ինչքա՜ն մեծ է այս Հայաստան երկիրը` այս ինչքա՜ն մեծ…

Ու իր կողքը շուրջպար բռնած մարտունեցի երեխաների հետ պարե՜ց Վեհափառը, գլուխը կողք քցեց ու տընգտընգաց նրանց հետ: Ասաց` ես էլ եմ մարտունեցի, երեխաներ, մարտունեցի եմ ոչ թե նրա համար, որ Մարտունիում եմ ծնվել, այլ որ ես էլ ձեզ նման, երեխանե՜րս, մարտ ունեմ իմ սրտում. տեր կանգնեք ձեր մարտին, որդիներս, ղայիմ բռնեք ձեր հողից ու կյանք հանեք նրա միջից:

Իմաստուն ու երեխա Վեհափառը. Երեխաներ, դասներդ լավ կսովորեք, ձեր ծնողներին ասելու եմ օրագրերդ ինձ ուղարկեն, որ գնահատականներդ լավը չեղա՜ն` կգամ` այս գավազանով կռնակներիդ կզարկեմ:

Իմաստուն ու երեխա Վեհափառը, որի ամեն մի խոսքից գիր ու մագաղաթ էր կաթում, մեր հայրապետների լեգենդն էր հոսում նրա արյան բառուբանում:

Նա նամանավանդ երեխայի էր նմանվում, երբ վեղարը հանում էր գլխից ու այդպես գլխաբաց նստում: Ասես նորածին լիներ…Նստել էր իր Անսխալության աթոռին իր ընտրվելու գիշերը, ու քնողին սպասող երեխայի անմեղությամբ սպասում էր…

Սպասում էր Լևոնին, Վանոյին, Վազգենին, 80 տարի ի վեր առաջին անգամ հայոց աշխարհիկ իշխանությունը գալիս էր հոգևոր իշխանության մոտ` խոնարհումի ու օրհնության: Զուլալ-մաքուր օրերի միջից եկան տղերքը, ու Լևոնը խոնարհվեց, համբուրեց Հայրապետի աջը…

Վեհափառը:Մեր Վեհափառը, 80 տարիներից ի վեր այսքան մեզ մոտիկ, այսքան մեր մեջ: Իր առանձնասենյակում հարցազրույցի էինք. սենյակի դուռը բաց էր, ու ես չէի կենտրոնանում: Զգաց: Ելավ, թեթև, աշխույժ վազեց, դուռը ծածկեց, ժպտալով ետ եկավ, նայեց: Մեր Վեհափառը Ամարասի հուշիկ եկեղեցում սուրբ Գրիգորիսի մասունքներն էր փնտրում. աստիճանները իջնո՜ւմ էին եկեղեցու խորքը, խավար էր` խարխափելով, ընկնելով իջա, հեռվից մոմի լույս նշմարեցի, շարականի ձեն առա, մոտեցա, խավարի մեջ տեսա Վեհափառին, սուրբ Գրիգորիսի գերեզմանի կողքին կանգնել, ձեռները վեր պարզել` վերացա՜ծ մրմնջում-կանչում էր.

-Մաշտո՜ց վարդապետ, սո՜ւրբ Գրիգորիս, բարեխոսեցեք առ մեր սուրբ Աստված, որ ինձ ուժ տա` ազգիս ծառայեմ:

Այսօր Վեհն արդեն նրանց հետ է: Մեկնումի իր այս դժվար և աննյութեղ պահին նա, ինչպես իր երկրավոր օրերին, գնում է` մեզ ունենալով իր աչքերի արցունքը, իր ցավի մեջ տարրալուծելով բոլորիս ցավերը:

Հիմա նա, թերևս, իր հոգեկիցների շրջապատում արդեն հանապազ դեգերում է մեր շուրջը և բարու մեջ մեր մասն ունենալուն սպասում:

… Ճակատագրի բերումով առաջին հարցազրույց-պատգամը Վեհափառն ինձ տվեց` պատվիրելով. Ամեն անգամ գրիչ վերցնելիս` դեպի Աստծուն ու եկեղեցուն նայեք, սիրելի լրագրողներ:

Կատարեցի՞նք Վեհի պատգամը:

Ճակատագրի բերումով տանս մի լուռ անկյունում հսկում էի Վեհահոր անձնական նվերը` Աստվածաշունչը. Սիրելի Գարմենին` սիրո ողջույնով և օրհնությունով: Մի ամբողջ աշխարհք ու տիեզերք կա տանս մեջ: Այդ գիրքը իմ միակ ու ամենաթանկ ժառանգելիքն է որդի թոռներիս: Նրանք էլ ինձ նման երկյուղածորեն կվերցնեն համբուրելի այդ օրհնությունը ու իրենց որդի թոռներին կասեն` Վեհափառ հայրիկն է նվիրել մեր տատին: Հիմա նա ճախրում է երկնքում ու բարեխոսում մեզ համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''