Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Կարևոր տեղեկություն՝ Viber-ից օգտվողների համար

SOCIETY

Անհետացող հաղորդագրություններ, թաքնված զրույցներ, նամակագրության հարցումներ և այլն։ Ստորև ներկայացնում ենք Viber մեսենջերի գործառույթները, որոնք նախատեսված են օգտատերերի, նրանց նամակագրության և անձնական տվյալների հետագա պաշտպանության համար: Քչերը գիտեն անվտանգության լրացուցիչ գործառույթների մասին։  

Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և օգտատերերի անվտանգ հաղորդակցությանը: Մեսենջերի բոլոր զրույցները լռելյայն պաշտպանված են վերջից վերջ (End-to-end) կոդավորմամբ, Viber-ը չի պահում հաղորդագրությունները սերվերներում և օգտագործում է միայն ապահով HTTPS կապ: Այս տարի Viber-ը ճանաչվեց երեք ամենաապահով մեսենջերներից մեկը: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան բարձր գաղտնիության մակարդակն է ապահովում մեսենջերը, սոցիալական ինժեներական գործիքների կիրառմամբ բազմաթիվ խարդախություններ են գրանցվում։ 

Փորձագետների կարծիքով, մեսենջերի նամակագրությանը հասանելիություն ստանալու ամենատարածված եղանակը բջջային սարքերի կամ համակարգիչների ապաբլոկավորումն է։  Ռիսկերը մեղմելու համար, բացի անվտանգության հնարավորություններից, որոնք լռելյայն ներառված են մեսենջերում, Viber-ն ունի լրացուցիչ հնարավորություններ՝ կապի էլ ավելի գաղտնիության ապահովման համար.

  • Անձնական և խմբային զրույցներում անհետացող հաղորդագրություններ: Վերջերս մեծ պահանջարկ ունեցող «անհետացող հաղորդագրություններ» տարբերակը հասանելի է դարձել ոչ միայն մասնավոր, այլև խմբային զրույցներում: Գործառույթը թույլ է տալիս ընտրված հաղորդագրության համար ինքնաոչնչացման ժամաչափ սահմանել, և նշանակված ժամին ուղարկված բովանդակությունը կվերանա: «Գաղտնի» ռեժիմում կարող եք ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ տեսակի ֆայլեր և ժամաչափը սահմանել 10 վայրկյան, րոպե, ժամ կամ օր: Հաղորդագրությունը ջնջելու ժամանակի ավտոմատ հետհաշվարկը կսկսվի ստացողի կողմից այն տեսնելուց անմիջապես հետո: Հատկանշական է, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային զրույցի մասնակիցներից որևէ մեկը հաղորդագրության սքրինշոթ անի, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին: 

Այս գործառույթն ակտիվացնելու համար բացեք ցանկալի զրուցը, սեղմեք ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրեք հաղորդագրության «կյանքի տևողությունը»:

  • Թաքնված նամակագրություն: Գաղտնի զրույցները գտնվում են գաղտնաբառով պաշտպանված առանձին թղթապանակում: Այս գործառույթը կարող է օգտակար լինել, եթե ինչ-որ մեկը ֆիզիկական հասանելիություն ունի ձեր գաջեթին: Android-ում հետաքրքրասեր աչքերից զրույցը թաքցնելու համար երկար սեղմեք այն զրույցի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: IOS-ում  սահեցրեք զրույցը ձախ և առաջարկվող գործողությունների ցանկից ընտրեք «Թաքցնել» տարբերակը և մուտքագրեք PIN կոդ: Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար բացեք խոսակցությունը և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին, բացեք զրույցի մասին տեղեկատվության էջը և ընտրեք «Տեսանելի դարձնել զրույցը» տարբերակը:
  • Գաղտնաբառ համակարգչային տարբերակի համար: Viber-ը թույլ է տալիս համակարգչային հավելվածին տեղադրել PIN կոդ, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել օգտատիրոջ նամակագրությունն անգամ այն դեպքերում, երբ այլ մարդկանց հասանելի է նրա համակարգիչը (կամ, օրինակ, եթե օգտվողը որոշել է ապահովել իր հաշիվը աշխատանքային համակարգչում): Գաղտնաբառ ստեղծելու համար բացեք Viber-ը ձեր համակարգչում, սեղմեք պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող երեք կետերին և ընտրեք «Սահմանել գաղտնաբառ Viber-ի համար» սյունակը:
  • Թաքցնել «Դիտված» կարգավիճակը: Viber-ը նաև թույլ է տալիս թաքցնել հաղորդագրությունների դիտման կարգավիճակը: Ձեր զրուցակիցն այլևս չի տեսնի երկնագույն մանուշակագույն նշանը, որը ցույց է տալիս, որ դուք դիտել եք հաղորդագրությունը: Այնուամենայնիվ, երբ այս գործառույթը միացված է, դուք այլևս չեք կարողանա հետևել ձեր հաղորդագրությունների ընթերցման կարգավիճակին: Viber-ում այս գործառույթը կազմաձևելու համար ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ» բաժնում սեղմեք «Գաղտնիություն», ապա անջատեք «ցուցադրել «Դիտված» կարգավիճակը»:
  • Թաքցնել «Առցանց» կարգավիճակը: Օգտատերերի համար, ովքեր չեն ցանկանում «երևալ» առցանց, Viber-ը հնարավորություն է տալիս թաքցնել իրենց ներկայիս կարգավիճակը: Ինչպես հաղորդագրությունների դիտման կարգավիճակի դեպքում, երբ ակտիվացնում եք մեսենջերում «անտեսանելի» ներկայությունը, չեք կարողանա պարզել, թե արդյոք այլ օգտատերեր առցանց են: 

Viber-ում այս գործառույթը կարգավորելու համար ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ» բաժնում ընտրեք «Գաղտնիություն», ապա անջատեք «Առցանց» տարբերակը:

  • Թաքցնել պրոֆիլի նկարն անհայտ օգտատերերից: Եթե ​​ցանկանում եք, որ ձեր պրոֆիլի նկարը չտեսնեն անծանոթ օգտատերերը, այսուհետ կարող եք այն թաքցնել: Պարզապես գաղտնիության կարգավորումներում անջատեք այդ գործառույթը՝ ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ», «Գաղտնիություն» բաժնում անջատեք «Ցուցադրել իմ լուսանկարը» տարբերակը:
  • Նամակագրության հարցումներ: Viber-ում անհայտ օգտատերերի կողմից ուղարկվող տարբեր խմբերին կամ համայնքին միանալու հրավերներն ինքնաբերաբար հայտնվում են հարցումների թղթապանակում: Օգտատերը կարող է «ընդունել» հրավերը, որից հետո զրույցը կտեղափոխվի բոլոր չաթերի էկրան: Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:

Անձնական տվյալների անվտանգությունը կախված է ոչ միայն այն հավելվածից, որով օգտատերը շփվում է: Վերջից վերջ կոդավորման պարագայում նամակագրությանը հասանելիություն կարելի է ստանալ միայն ֆիզիկապես գաջեթ մուտք գործելու պարագայում, եթե այն պաշտպանված չէ գաղտնաբառով: Հետևաբար, կարևոր է նաև մարդկային գործոնը՝ ձեր գաջեթների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը, թվային հիգիենան և համացանցից օգտվելու հիմնական կանոնների իմացությունը: Դուք կարող եք բարձրացնել ձեր անվտանգ հաղորդակցության մակարդակը՝ օգտագործելով ակնթարթային մեսենջերի պաշտպանության լրացուցիչ հնարավորությունները:

Rakuten Viber-ի մասին. 

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ 

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution