Մեծ ֆուտբոլը վերադառնում է «Հրազդան» մարզադաշտ. Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերը ՖԱՖ-ի հետ դիտում ենք Հրազդան մարզադաշտում
SPORTՍիրելի երկրպագուներ ուրախությամբ հայտնում ենք՝ ազգային հավաքականի կարևորագույն խաղերը հնարավորություն ունենք դիտել սիրելի մարզադաշտում՝ մեծ էկրաններին` իսկական ֆուտբոլային մթնոլորտում։
Հագնում ենք հավաքականի շապիկները, վերցնում շարֆերը, ֆուտբոլային ատրիբուտները, կանչում ազգային հավաքականի երկրպագու ձեր բոլոր ընկերներին կամ ուղակի ընտանիքի ֆուտբոլասեր անդամներով սեպտեմբերի 2-ին և 5-ին հավաքվում ենք «Հրազդան» մարզադաշտի արևմյան տրիբունայում՝ թմբուկներով Երևանից աջակցություն ապահովելու մեր ընտրանուն և անցկացնելու հրաշալի ֆուտբոլային երեկո։
Ֆան զոնի ընթացքում կլինեն տարբեր ֆուտբոլային խաղեր, խաղարկություններ, որտեղ հաղթողները կստանան ազգային հավաքականի շարֆեր, շապիկներ և ամսի 8-ի երևանյան խաղի ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ։
Մուտքն ազատ է։ Հավաքվում ենք 20։00-ից` միայն հաղթական տրամադրությամբ։
«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ)