Ֆրանսիայում գտել են Շերլոք Հոլմսի մասին 1916 թվականին նկարահանված առաջին ֆիլմը
INTERNATIONAL NEWSՖրանսիայում գտել են հայտնի հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների առաջին էկրանավորումը: Ժապավենը թողարկվել է 1916 թվականին, դրամատուրգ Ուիլյամ Ջիլեթի կողմից, իսկ Ֆրանսիայում դրա՝ չորս մասից բաղկացած տարբերակը ցուցադրել են 1919 թվականին:
Պիեսը գրվել է պրեմիերայից 20 տարի առաջ՝ 1899 թվականին, Արթուր Կոնան Դոյլի հետ համատեղ: Էկրանավորման մեջ գլխավոր դերում հանդես է եկել հենց Ջիլեթը: Սա միակ կինոտարբերակն է, որը նկարահանվել է դեռեւս Բեյքեր սթրիթից հայտնի հետախույզի մասին վեպերը գրվելիս:
Քննադատների խոսքով, Ջիլեթի ստեղծած կերպարն օրինակելի է դարձել եւ մեծ ազդեցություն ունեցել հետագա էկրանավորումների վրա: Հայտնաբերված ֆիլմը Blu-ray/DVD ֆորմատով արդեն հասանելի է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



