Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք պարզապես չէինք ճանաչում Գևին այսպիսին»․ Արևիկ Գևորգյանի և Գևորգ Գրիգորյանի ռոմանտիկ հոլովակը

LIFE

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն ու դերասան Գևորգ Գրիգորյանը ռոմանտիկ հոլովակ են ներկայացրել Անի Առաքելյանի «Եկել եմ, մնամ» ստեղծագործության հիման վրա։ Արևիկի հետևորդները գիտեն, որ դերասանուհին պարբերաբար կարդում է տարբեր հեղինակների ստեղծագործություններ, Գևորգի երկրպագուների համար սա անսպասելի նորություն էր։

Արևիկը Tert.am Life–ին պատմել է համագործակցության և Գևորգին նոր կողմից բացահայտելու մասին։

«Մեզ բոլորիս թվում էր, թե ասմունքն անհամատեղելի է Գևի կերպարի հետ, քանի որ մենք չենք ճանաչում նրան։ Իրականում նա շատ էմոցիոնալ է, խորը հոգի ունի։ Ինձ ևս թվում էր, թե նա չի կարդում, պարզվեց՝ կարդում է, բայց իր համար։ Կարդալը նոր երևույթ չէ նրա համար, պարզապես մենք ենք միայն հիմա բացահայտում այսպիսի Գևորգի: Նա ինձ ցույց տվեց պատերազմի մասին իր կարդացած գործերից մեկը։ Դա իսկապես շատ գեղեցիկ էր»,– ասաց Արևիկն ու հավելեց, որ համագործակցության միտքն իրենն է եղել։

«Այս աշխատանքը դեռ մեկ տարի առաջ պետք է կարդայի, անընդհատ ձգձգվում էր․ մեկ օպերատորի հետ էինք աշխատանքային անհամաձայնություն ունենում, մեկ այլ հարց էր առաջ գալիս։ Մի քանի անգամ նկարահանման օր ենք որոշել և չեղարկել։ Արդեն անհարմար էի զգում հեղինակի՝ Անիի առաջ։ Հետո հասկացա, որ չեմ ուզում մենակ կարդալ այս գործը, այն երկուսի մասին է։ Երկար մտածում էի՝ ո՞ւմ հետ կարելի է կարդալ։ Տասնյակ դերասանների տարբերակներ եմ դիտարկել, երբ միտս եկավ Գևորգը, հասկացա, որ կամ նրա հետ կկարդամ, կամ չեմ կարդա։ Գրեցի իրեն, համաձայնեց, բայց անընդհատ ձգձգվում էր հանդիպումը։ Ժամանակ առ ժամանակ ինքը կորչում էր։ Արդեն մտածում էի՝ չենք նկարահանեի, բայց այս անգամ չհանձնվեց ռեժիսոր Եղիշե Սողոմոնյանը»,– պատմեց դերասանուհին։

Հակառակ նախնական փուլի՝ բուն նկարահանումները և աշխատանքային ընթացքը շատ հարթ են անցել․ «Թիմի օրգանիկ աշխատանքը շատ կարևոր է։ Մենք բոլորս նույն կերպ էինք տեսնում և զգում այս գործը։ Սովորաբար ես ներկա եմ լինում մոնտաժին, քանի որ միշտ լինում է պահ, երբ ես կադրն այլ կերպ եմ տեսնում։ Այս անգամ նկարահանման ընթացքն արդեն այնքան օրգանիկ էր, որ վստահ էի արդյունքի վրա։ Մոնտաժի օրը ես նկարահանման էի, խնդրեցի իրենք սկսեն մոնտաժել, ես կմիանամ։ Փորձը ցույց տվեց, որ իսկապես որքան օրգանիկ նկարահանվել էր նյութը, նույն կերպ եղավ մոնտաժի ընթացքը»։

Հոլովակում նկարահանվել են նաև Արմինե Հակոբյանն ու Տիգրան Բարսեղյանը: Արևիկը խոստովանեց, որ թեմայի ընտրությունը ռիսկային էին համարել։

«Հոլովակի ընկալումը ֆլիրտի և մեծ սիրո սահմանին է, մեզ համար շատ կարևոր էր, որ ընկալվի մեծ սերը, ոչ թե ֆլիրտ, որ երկու հոգի կողակից ունեն, բայց այլ մարդու մասին են մտածում։ Մենք տեսնում ենք 2 զույգի, որոնք իրար հետ են, բայց իրենց անհետաքրքիր է միասին, ձանձրույթ է հարաբերություններում, խոսելու ոչինչ չունեն։ Այս ֆոնին ծնվում է շատ մեծ զգացմունք ՝2 հոգու հետաքրքիր է իրար հետ լինել, նրանք գիտեն՝ ինչ խոսել իրար հետ, զգում են իրար։ Ես էլ, Գևն էլ, Եղիշեն էլ մտավախություն ունեինք, որ հոլովակը սխալ պրոպագանդա չընկալվի։ Ուրախ եմ, որ այդ նուրբ սահմանն ընկալվեց։ Հոլովակը մեծ սիրո մասին է»,– եզրափակեց դերասանուհին։

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts