Դերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է․ դերասանուհու ընտրած նուրբ զգեստն ու մեղրամսի վայրը
LIFEԴերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նա և սիրելին՝ Նարեկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։
Օրվա համար Մերին ընտրել է ոչ ավանդական հարսանեկան հագուստ։ Նա ընտրել է նուրբ սպիտակ զգեստ, որը նաև բացվածք ունի։
Մերին հրապարակումներ է արել օրվանից, առանց նշելու, որ իր հարսանիքն էր։ Սթորի բաժնում Մերին ցույց է տվել, թե ինչպես են երկու սպիտակ մոմ վառում եկեղեցում, ինչը բնորոշ է հարս ու փեսային։
Մերին և Նարեկը տևական ժամանակ է՝ նշանված էին, սակայն դերասանուհին չէր հանրայնացնում անձնական կյանքը։
Հարսանիքից հետո զույգը մենել է մեղրամիսի, որը վայելելու համար ընտրել են Դուբայը։ Ի դեպ, Դուբայի հյուրանոցի համարում արված սթորիի ժամանակ երևացել է նաև Մերիի ամուսնական մատանին։ Մերին նաև տեսանյութ է հրապարակել եկեղեցու բակից։