Սոչիում փոթորիկ է սպասվում
INTERNATIONAL NEWSՍոչիում փոթորիկի նախազգուշացում է տրվել, ինչպես նաև սպասվում է ամպրոպ և անձրև: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով քաղաքային վարչության մամլո ծառայությունը:
«Հունիսի 27-29-ը սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ` քամու սրընթաց ուժեղացմամբ մինչև 15-20 մ/վ արագության, գետերի մակարդակի բարձրացում` անբարենպաստ ցուցանիշների հասնելով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքային վարչությունում զգուշացրել են վարարումների, հեղեղների, սողանքների և էլեկտրականության խափանման հավանականության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջրհեղեղը Սոչիին 200-300 մլն ռուբլու վնաս է հասցրել:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



