Թուրքիան հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տեւի
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեկնարկի գործընթացը երկար չի տեւի: Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Մինչ այժմ [ռուսական պատվաստանյութի] փորձարկումների արդյունքները ոչ մի բացասական բան չեն ցույց տվել: Մենք շարունակում ենք աշխատել դրա արտադրության ուղղությամբ: Տեղական ֆիրմայի հետ մեր աշխատանքը հասել է որոշակի արդյունքի, սակայն դեռեւս ավարտված չէ: Չեմ կարծում, որ այս գործընթացը երկար կտեւի», - ընդգծել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



