Իսրայելի ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել սեքս սկանդալի պատճառով
INTERNATIONAL NEWSԻսրայելի փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հրաժարական է տվել սեքսուալ սկանդալի պատճառով: Նա հայտնել է, որ իր հասցեին բոլոր մեղադրանքները անհիմն են: Միաժամանակ քաղաքական գործիչը շեշտել է, որ այդ սկանդալը բացասաբար է անդրադարձել իր ընտանիքի վրա, այդ իսկ պատճառով նա որոշել է հեռանալ իր պաշտոնից, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Associated Press–ը:
Իսրայելի գլխավոր դատախազի խոսքերով, յոթ կին խոստովանել են, որ Շալոմի կողմից սեռական ոտնձգություններ են ենթարկվել: Քաղաքական գործչի նկատմամբ պաշտոնական հետաքննություն դեռ չի սկսվել: Նշում են, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Լիկուդ» կուսակցության անդամ Ամիր Օհանան:
2011 թ. դեկտեմբերին Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել սեքսուալ բնույթի մի շարք հանցագործությունների՝ այդ թվում բռնաբարության համար: Կացավը բանտարկությունից առաջ հայտարարել էր, որ «պետությունը պատժում է անմեղ մարդու»:



