ՌԴ կառավարական կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը՝ ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:
Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
Պատվերի ընդհանուր արժեքն է 151 414 088 ռուբլի:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



