Դոնալդ Թրամփը Քլինթոնին մեղադրել է ստի մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքի եթերում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթնոին մեղադրել է ստի մեջ:
Քաղաքական գործիչը սուտ է որակել Քլինթոնի խոսքն այն մասին, որ մուսուլմաններին ԱՄՆ այցելելն արգելելու իր առաջարկը նպաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչությանը:
«Նա ստախոս է, եւ բոլորը դա գիտեն: Նա այդ ամենը մտածել է դատարկ տեղը»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Քլինթոնի խոսքը հիմնավորող ոչ մի ապացույց չկա, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Դեկտեմբերի 19-ին Քլինթոնը սուր քննադատության էր ենթարկել Թրամփին: «Նա դառնում է «Իսլամական պետության» լավագույն հավաքագրողը»,-ասել էր Քլինթոնը՝ նկատի ունենալով Թրամփի առաջարկությունը՝ արգելել մուսուլմաններին ԱՄՆ այցելել:



