Ինչու են ՌԴ ռազմական մասնագետներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին եւ քննարկումներին մասնակցելու նպատակով։
Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։
Նկատենք՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ունեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դեռ 2016-ին Ազգային ժողովը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Այժմ ռուսական կողմի մասնագետների՝ Հայաստան այցելությունը հենց այս համաձայնագրի հետ է կապված։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



