ԱՄՆ-ը խնդրել է Ֆինլանդիային փախստականներ ընդունել Աֆղանստանից
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն:
«Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք են, որոնք կորցնում են աշխատանքը: Հաղորդվում է, որ երկրում կա շուրջ 250 կին դատավոր»,- հայտնել է ԱԳ նախարարը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր է ժամանել շուրջ 500 աֆղանցի, որոնք աշխատել են այդ երկրի, Եվրամիության, խաղաղապահ առաքելությունների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



