Նոր Խաչակապ գյուղում բռնկված հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար, 28 խոշոր եղջերավոր անասուն դուրս է բերվել անասնագոմից. ԱԻՆ
SOCIETYՍեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Նոր Խաչակապ գյուղում՝ անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



