Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը. նորածնին Նարեկ են կոչել
BLOGԱյսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը։ 3 կգ 800 գրամ գրամ քաշով նորածնին Նարեկ են կոչել։ Գրիշան ընտանիքի միակ տղան էր, Ազատյաններն ունեն նաեւ 22 տարեկան աղջիկ։
Մաղթում եմ, որ Նարեկը կյանքում երջանիկ ու հաջողակ լինի։
Ազատյանների ընտանիքի լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Բերդավան» խմբից»,- գրել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



