Լաս Վեգասում ավտոմեքենան մխրճվել Է հետիոտների բազմության մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավտոմեքենան հետիոտների բազմության մեջ Է մխրճվել Planet Hollywood հյուրանոց-խաղատան առջեւ, որտեղ դեկտեմբերի 20-ին անցկացվում Էր «Միսս տիեզերք-2015» մրցույթը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC News-ին: Վթարի զոհ Է դարձել մեկ մարդ, եւս 37-ը տուժել են: Նրանցից յոթն օրհասական վիճակում են:
Sky News-ի տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենայի ղեկին կին Է եղել: Ոստիկանությունում պատմել են, որ նա փորձել Է փախչել հանցագործության վայրից, բայց բռնվել Է հյուրանոցից ոչ հեռու: CBS Las Vegas-ը հայտնում Է, որ մեքենայում կարող Էր ուղեւոր լինել:
Տուժածներին տեղափոխել են Լաս Վեգասի համալսարանի բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստացածներից չորսը տուն են ուղարկվել: Բժիշկները հայտնել են, որ տուժածներից շատերը ֆրանսերեն Էին խոսում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



