Կրակ է բացվել Դ-30 հրանոթից (հաուբից). Իրավիճակն առավել վտանգավոր է դառնում
BLOGՏիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շփման գծում կիրառված զինատեսակներն ու օգտագործված զինամթերքի քանակը ցույց են տալիս, որ նախագահների հանդիպումից 1 օր անց Ադրբեջանի գործողություններն առավել վտանգավոր են դառնում:
Մասնավորապես ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ, դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /236 արկ/, 82 /155 արկ/, 120 /23 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /4 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից /24 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/:
Մինչ համանախագահ երկրները առաջարկում են դիպուկահարներին դուրս բերել առաջ գծից, այդ առաջարկը վերանայել-թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետև առաջնագծում «գործի» է անցել ծանր հրետանին: Օրակարգում առաջին հերթին պետք է լինի ծանր տեխնիկայի դուրս բերումը, որի կիրառումն առավել վտանգավոր է բնույթ է կրում:
Շփման գծում տեղի ունեցող հետաքննության մեխանիզմի ներդրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի սադրանքները զսպելու առումով, այս տեսանկյունից, միջազգային հանրությունը պետք է իր բոլոր ջանքերն կենտրոնացնի այս համակարգի ներդրման ու կիրառման ուղղությամբ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



