Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Ինչպես միշտ, այս իշխանությունները գործում են բացառապես կացնային մեթոդներով. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակն արդեն տարիուկես է, ինչ պատուհասել է մարդկությանը։ Եվ վիրուսի նոր ի հայտ եկած շտամները շարունակում են արագ տարածվել։ Մասնագետների ասելով՝ հատկապես վտանգավոր է հնդկական «Դելտա» շտամը, որն ավելի հաճախ է հանգեցնում մահվան և ավելի վարակիչ է։ Ընդ որում, «Դելտան» էլ իր հերթին շարունակում է մուտացիայի ենթարկվել։

2021 թ. հունիսին Հնդկաստանում արդեն հայտնաբերվել է «Դելտա պլ յուս» շտամը, որը ավելի վարակիչ է և վտանգավոր։ Եվ այն հիմնականում ախտահարում է երիտասարդներին։ Այսինքն, այս իրավիճակում առկա են բոլոր պայմանները, որպեսզի աշխարհը նորից կանգնի խիստ սահմանափակումների ու պարալիզացման առաջ։ Ուստի նման իրավիճակի զարգացումը թույլ չտալու և համավարակի տարածումը կանխելու նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ թափով պատվաստումների գործընթաց է սկսվել։

Ընդհանուր առմամբ, մեկ տարի ժամանակ պետք եղավ, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն արդեն շրջանառության մեջ դրվեն։ Մի շարք երկրներում կամ քաղաքներում էլ պատվաստման գործընթացն արագացնելու նպատակով տարբեր խրախուսական մեթոդներ են կիրառում՝ ընդհուպ մինչև պարգևավճարներ։ Օրինակ՝ Նյու Յորքի քաղաքապետարանը հայտնել է, թե քաղաքի իշխանությունները 100-ական դոլար են առաջարկում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դոզան ստանալու համար։ Բայց պատվաստման հետ կապված իրավիճակը յուրահատուկ է Հայաստանում։ Ճիշտ է՝ մեր երկիրն արդեն հասցրել է մի քանի տեսակի պատվաստանյութեր ձեռք բերել, սակայն պատվաստումների քանակը դեռևս ակնկալվածից քիչ է։

Փետրվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հաստատակամ կերպով նշում էր, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու, միայն կամավոր են լինելու։ Սակայն հիմա տեղի է ունենում Ավանեսյանի ասածի հակառակը։ Հիմա արդեն որոշվել է՝ աշխատող քաղաքացիներին փաստացի պարտադրել մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստվել, կամ էլ, ըստ առողջապահության նախարարի հրամանի, նրանք ստիպված են լինելու երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել:

Անվիճելի է, որ վարակից պաշտպանվելու լավագույն տարբերակը պատվաստվելն է, մինչ այժմ գիտնականները այլ տարբերակ չեն գտել, սակայն մյուս կողմից էլ՝ բնական է, որ հանրության շրջանում որոշակի անվստահություն կա պատվաստման հետ կապված։ Խնդիրն այն է, որ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն է պաշտոնապես հայտարարում, թե շուտով կարող են ի հայտ գալ կորոնավիրուսի այնպիսի շտամներ, որոնց վրա ներկայումս գործող պատվաստանյութերն ուղղակի կարող են չազդել։ Միգուցե զարգացած ու հարուստ երկրներում աշխատավոր մարդիկ ֆինանսապես ի վիճակի լինեն ամեն ամիս թեստ հանձնել, սակայն դա քիչ հավանական է Հայաստանի պես աղքատ երկրի համար։

Հայաստանում այսպիսի որոշում է ընդունվել թերևս նրա համար, որ քաղաքացիները, չկարողանալով ամեն ամիս վճարել ՊՇՌ թեստի համար, ստիպված գնան պատվաստվելու։ Այսինքն, այսպիսի քաղաքականությամբ իշխանությունները մարդկանց ուղղակի պարտադրում են պատվաստվել։ Այլապես խոսք չէր լինի նաև չպատվաստված ու թեստ չհանձնած մարդկանց աշխատանքային պայմանագրերը լուծելու հնարավորության մասին, ինչի իրավունքն իշխանությունները չունեն։ Ակամայից այս դեպքում էլ մեր աչքի առաջ կարող է գալ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» կարգախոսը, որը տարիներ առաջ օգտագործվում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ քննարկումների ընթացքում։

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը դեմ էր պարտադիր կուտակայինին ու անխնա քննադատության էր ենթարկում, սակայն, ի վերջո, իր օրոք կայացվեց այդ համակարգը քաղաքացիներին պարտադրելու որոշումը։ Եթե անգամ մի կողմ թողնենք այն հարցը, որ շատ մասնագետներ համավարակին վերաբերող՝ իշխանությունների մոտեցումներում իրավական առումով մի շարք խնդրահարույց կողմեր են տեսնում, ընդհանուր առմամբ, իշխանությունների նման պարտադրանքները միշտ բողոքի և հակազդեցության պատճառ են դառնում։

Դրա փոխարեն, անհրաժեշտ էր ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ, մարդկանց բացատրել ներկա պայմաններում պատվաստման անհրաժեշտությունն ու դրական կողմերը, մտածել խրախուսման մասին (օպերայի տոմսի գաղափարն, անշուշտ, անհեթեթ էր), որպեսզի քաղաքացիներն իրենց իսկ կամքով որոշում ընդունեին պատվաստվելու մասին։ Բայց, ինչպես միշտ, այս իշխանությունները գործում են բացառապես կացնային մեթոդներով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location