Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Սննդամթերքի անվտանգությունն՝ առաջնահերթություն. ինչի՞ն ուշադրություն դարձնել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սննդամթերքն ունի բուսական և կենդանական ծագում, այն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների ու հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար։ Սննդի մեջ դրանք օգտագործվում են բնական վիճակում կամ էլ մշակելուց հետո: Այն, իհարկե, ունի փչանալու հատկություն: Հայտնի է, որ արագ փչանում են միսը, ձուկը, կաթը և այլն, ուշ՝ հացահատիկները, ալյուրը, ձավարեղենը, մակարոնեղենը:

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ սննդամթերքի որակի հսկողության իրականացման հարցում հիմնական օրենսդրական փաստաթուղթ են միջազգային և պետական ստանդարտները, որոնք ընդգրկում են սննդամթերքի որակի հետ կապված բոլոր կարևոր հարցերը։

Անդրադառնալով մեր օրենսդրությանը՝ իրավաբանն առանձնացնում է մի քանի կարևոր կետեր, օրինակ՝ սպառողը պետք է ուշադիր լինի մակնշմանը: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է ներառի անվանումը, բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ, սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները, զտաքաշը կամ ծավալը, արտադրման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը, պահման պայմանները, արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն, ծագման երկիրը, սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները: Կարևոր է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված սննդամթերքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչով: ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, պիտանիության ժամկետն անցել է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ոլորտում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: Ասոցիացիայի իրավաբանը մանրամասնում է՝ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքի համաձայն՝ ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ, պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին և անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ, սահմանել ժամկետներ՝ բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն:

Կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ պահանջներ են ներկայացվում մսամթերքի, ձվամթերքի արտադրություններին և ոչ միայն: Օրինակ՝ կառավարության 2006 թ.-ի հոկտեմբերի 19-ին N 1560-Ն որոշման համաձայն՝ մսի և մսամթերքի արտադրության գործընթացում կենդանիների սպանդը կազմակերպվում է կառավարության սահմանած կարգով, ապահովելով լիազոր մարմինների սահմանած շինարարական, անասնաբուժասանիտարական, հիգիենիկ նորմերը և կանոնները: Կազմակերպության տարածքը պետք է լինի մաքուր, ցանկապատված, աղբը և թափոնները պետք է հեռացվեն օրական առնվազն մեկ անգամ:

Անհրաժեշտ է պահպանել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին, լուսավորությանը, ջեռուցմանը, օդափոխության միկրոկլիմային և աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Մսամթերքի արտադրության համար օգտագործվող միսը պարտադիր ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ սննդային հավելումները, փաթեթավորող նյութերը Առողջապահության նախարարության կողմից պետք է թույլատրված լինեն սննդամթերքի արտադրությունում կիրառելու համար: Տեղական արտադրության և ներմուծվող միսը վերամշակման է ընդունվում միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ` անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:

Ձվամթերքի արտադրության շուկային ևս որոշակի պահանջներ են ներկայացվում, օրինակ՝ գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն՝ գենետիկորեն ձևափոխված լինելու մասին»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի և արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում խախտումը հայտնաբերած տեսչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա արտադրական գործունեությունն անմիջապես կասեցվում է:

Իրավաբանն ընդգծում է՝ իր առանձնահատկություններն ունի հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրը: ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում: Վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ սննդամթերքի արտադրությանը և վաճառքին վերաբերող իրավակարգավորումները բազմազան են, որոնց մասին սպառողը պետք է տեղեկացված լինի, իսկ սննդի որակի, ժամկետանց սննդի հայտնաբերման և այլ խախտումների դեպքում իրավունք ունի դիմելու Սննդի անվտանգության տեսչական մարմնին (Թեժ գիծ՝ (010) 20-60-40, (012) 90-60-90, էլ. փոստ՝ [email protected]):

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice