Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊՆ-ն Կարմիր խաչից գաղտնի է պահել հուլիսին երկու հայ զինծառայողի գերեվարվելու փաստը. «Փաստինֆո»

SOCIETY

ՀՀ իշխանությունները ոչ միայն հայ հասարակությունից են թաքցրել հուլիսի 14-ին Սեւ լճի տարածքից անհետ կորած եւ նախօրեին Հայաստան վերադարձած Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի գերի լինելու փաստը, այլ անգամ Կարմիր Խաչից, ինչի հետեւանքով տղաները զրկված են եղել միջազգային այս հեղինակավոր կառույցի օժանդակությունից։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

«Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ՀՀ երկու քաղաքացի՝ մայոր Արթուր Նալբանդյանը և զինծառայող Արամայիս Տոռոզյանը, որոնք, ըստ ՀՀ ՊՆ-ի, այս տարվա հուլիսի 14-ից համարվում էին անհետ կորած։

Ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ զինվորների հետ կապը կորել է հուլիսի 14-ին՝ ժամը 23-ի սահմաններում. մառախուղի պատճառով մոլորվել էին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում՝ հատուկ շեշտելով հայ զինվորների անզեն լինելու մասին։

Անցած 1,5 ամսվա ընթացքում «Փաստինֆո»-ն պարբերաբար հարցումներով դիմել է ՀՀ ՊՆ՝ պարզելու մեր զինվորների ճակատագիրը ու մշտապես տրվել է նույն պատասխանը՝ կատարվում են որոնողական աշխատանքներ, նրանց գտնվելու վայր հայտնի չէ։ Նույն պատասխանը տրվել էր նաեւ սեպտեմբերի 6-ին, իսկ սեպտեմբերի 7-ին արդեն հայտնի դարձավ, որ կատարվել է փոխանակում ու ադրբեջանական լրտեսի դիմաց Ադրբեջանը մեզ է վերադարձրել մեր երկու զինվորներին։ Այսինքն՝ նրանք այս ընթացքում եղել են գերության մեջ։

Փորձեցինք Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից հետաքրքրվել, արդյոք 55 օրերի ընթացքում Ադրբեջանում հանդիպում ունեցե՞լ էին գերեվարված հայ զինծառայողների հետ, սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն հայ հասարակությունից են թաքցրել նրանց գերի լինելու փաստը, այլ անգամ Կարմիր Խաչից եւ մեր տղաները զրկված են եղել միջազգային այս հեղինակավոր կառույցի օժանդակությունից։

«Մենք իրականում ընդգրկված չենք եղել այդ անձանց վերաբերյալ հարցով որևէ գործընթացներում։ Ընտանիքներից նաև չենք ունեցել հարցում և ամբողջությամբ այդ հարցով զբաղվում էին Հայաստանի պետական իշխանությունները»,- «Փաստինֆո»-ին հայտնեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նրա փոխանցմամբ՝ տեղեկություն չունեն նաեւ օգոստոսի 22-ից անհետ կորած համարվող հայ սպայի՝ Արթուր Բորիսի Դավիդյանի մասին։

Ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Քայլեր էին ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից փորձեցինք պարզել, արդյոք սպան եւս գերեվարված է, սակայն ՊՆ-ից առաջարկեցին դիմել գրավոր, թեեւ սեպտեմբերի 6-ին բանավոր հարցմանն ի պատասխան նշել էին, թե նրա տեղը եւս չգիտեն ու որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում գնդապետ Բորիս Ավագյանը շեշտել էր, որ սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել էին և այդ հանդիպումը հիմք է հանդիսացել այն բանի, որ Մուրադովը մեկնել է Բաքու, հետևաբար այդ օրը ՊՆ-ն չէր կարող չիմանալ առնվազն նրանց Բաքվում գտնվելու մասին։

Ստացվում է ՀՀ իշխանությունները գերության մեջ հայտնված իր քաղաքացիներին զերծ է պահում միջազգային հոգածությունից, որը ինչ-որ չափով երաշխիք է կյանքի իրավունքի պաշտպանության, քանզի ԿԽՄԿ-ի տեսակցությունից հետո ազերիները ավելի զգոն են լինում։

Իսկ թե որն է մեր տղաների կյանքը հարվածի տակ դնելու ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառը՝ որեւէ պարզաբանում, պատճառաբանություն չի ներկայացվում»,- նշված է աղբյուրի հրապարակման մեջ։

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK