Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, բուժում ստացող 23 վարակակիրներից 4-ի վիճակը ծանր է
SOCIETYԱրցախում սեպտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր են գրանցվել։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 971 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 080-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



