Փաշինյանը հեռագիր է հղել
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի ընտանիքին և ընկերներին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



