Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկի տարածք
INTERNATIONAL NEWSՎրաստանի Կախեթի մարզի Քվարելի քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:
«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Քվարելիի Չավչավաձե փողոցում: Նախնական տեղեկության համաձայն՝ զինված տղամարդ է ներխուժել բանկի մասնաճյուղ: Ոստիկանության աշխատակիցները հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ և անհապաղ միջոցառումները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



