Թբիլիսիի օդանավակայանում ծեծել են Կիեւից վերադարձած ընդդիմադիր պատգամավորին
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 21-ի առավոտյան ծեծել են ընդդիմությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորին Լեւան Բեժաշվիլիին, որը վերադարձել Էր Կիեւից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Երկու անհայտ անձինք օդանավակայանում սկսեցին վիրավորել ինձ, իսկ հետո հարձակվեցին ինձ վրա: Կարծում եմ, որ այդ հարձակումը կարող Է քաղաքական դրդապատճառներ ունենալ»,-ասել Է Բեժաշվիլին լրագրողներին:
Պատգամավորի տվյալներով՝ օդանավակայանում իր վրա հարձակված անձինք ձերբակալված են ոստիկանության կողմից: «Ուզում եմ հավատալ, որ ինձ վրա հարձակված քաղաքացիներին բաց չեն թողնի՝ հարկադրելով նրանց միայն վարչական տուգանք վճարել»,-հավելել Է պատգամավորը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



