Դաղստանում երկու գրոհայինի են չեզոքացրել. տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից
INTERNATIONAL NEWSՈւժայինները հատուկ գործողություններ են իրականացրել ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության Բույնակսկի շրջանում, որի ընթացքում երկու զինված տղամարդու են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովն:
Հանձնաժողովը նաև տեսանյութ է հրապարակել գրոհայինների դեմ իրականացված հատուկ գործողություներից: Ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները գիշերը դուրս գալիս այն վայր, որտեղ թաքնվել էին զինված խմբերը: Փոխհրաձգությունից հետո այնտեղ փամփուշտներ և նռնակներ են հայտնաբերվել:
Գրոհայիններին հայտնաբերել են լեռնային զանգվածում: Նրանց առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել և շուտով չեզոքացվել են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



