Բրիտանական միապետական ընտանիքն ու թագուհին աջակցում են Black Lives Matter շարժմանը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և թագավորական ընտանիքը Black Lives Matter շարժման կողմնակիցներ են: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնի է դարձել միապետական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի՝ Լոնդոնի առաջին սևամորթ լորդ-լեյտենանտ Քեն Օլիսայի խոսքից:
Օլիսան հայտնել է, որ թագավորական ընտանիքի անդամների հետ քննարկել է ռասայական հարցերը, հատկապես աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո:
«Սա խոսակցությունների թեժ թեմա է: Հարցն այն է, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ստիպենք հանրությանը վերացնել այս խոչընդոտները»,- ասել է վերջինս:
Թագուհու ներկայացուցչի խոսքով՝ միապետը փորձում է միավորել բրիտանական հանրությանն ընդհանուր արժեքներով և արմատախիլ անել ռասայական նախապաշարմունքները:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



