Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Չենք կարող գտնել մի բան, որը չկա. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Երեք անգամ կարդացել եմ այս նախադասությունը, հետո լսել կառավարության նիստի այդ մեկ հատվածը, վերջում էլ ինքս ինձ կսմթել՝ համոզվելու համար, որ տեսողությունս ու լսողությունս ինձ չեն դավաճանում: Բայց արդյո՞ք պետք էր զարմանալ, չէ՞ որ մենք այդ հատկությունը վաղուց կորցրել ենք: Իսկ զայրանա՞լ: Ասենք թե զայրացանք, հետո ի՞նչ ենք անելու. ոչինչ:

Սա մի մեծ՝ ազգակործան շղթայի հերթական օղակն է: Չնայած էլ ինչը կործանես, էլ կործանելու բան է մնացե՞լ: Այսինքն, երևի մնացել է: Իշխանությունը 44–օրյա պատերազմի տարելիցից վեց օր առաջ կազմակերպում է գունագեղ տոնակատարություն: Ինչ խոսք, սրա համար բացառիկ «տաղանդ» է պետք ունենալ, աննախադեպ, այդ բառի ամենավատ իմաստով հատկություններ, որոնք որևէ ադեկվատ մարդու բնորոշ չեն: Բայց զարմանալ այլևս պետք չէ: Զարմանալով նրա կայացրած որոշումների, արտահայտած մտքերի վրա՝ փորձում ենք սրտացավության, կարեկցանքի նշույլ գտնել, բայց իրականում չենք կարող գտնել մի բան, որը չկա: Ցավալի է գիտակցել, որ «սիրո ու համերաշխության հեղափոխություն», իսկ իրականում ընդամենն իշխանափոխության ծրագիր իրականացրածը տոնակատարություն է կազմակերպում ու այն նվիրում է...

Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին, այն Արցախի, որտեղ ինքը ոտք չի դրել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո, որի անկախության օրն արձակուրդում անցկացրեց, որի տարածքի 75 տոկոսը սկուտեղի վրա մատուցեց թշնամուն, և... որից, որպես երկրի ղեկավար, «ձեռքերը լվացել է»: Իմ զայրույթի օբյեկտն այլևս այն մեկ մարդը չէ, քանի որ նրա կայացրած որոշումները չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, չեն ենթարկվում որևէ կանոնի: Ինձ հունից հանում է այն, որ այս որոշումը կյանքի կոչողներ կլինեն, նրանք, ովքեր կառավարության նիստի ժամանակ լուռ ու մունջ լսում էին իրենց «շեֆին» ու իրենց լռությամբ համաձայնում նրա արտահայտած մտքերի հետ:

Ոչ ոք գոնե չասաց՝ համաճարակային վիճակը երկրում անհանգստացնող է. գուցե դա բերվեր որպես պատճառաբանություն այս համազգային խայտառակությունը կանխելու համար: Ոչ ոք չասաց՝ իսկ գուցե այդ միջոցառման համար ծախսվող գումարներն ուղղենք զինծառայողների կամ էլ տեղահանվածների կարիքների մի չնչին մասի բավարարմանը: Ի վերջո, ոչ ոք չասաց՝ բա մեր պատիվն ու արժանապատվությո՞ւնը, մեզ պատիվ չի բերում նման միջոցառման անցկացումը, երբ դիահերձարաններում չճանաչված մարմիններ ունենք, անհետ կորածների որոնումները շարունակվում են, գերիներ ունենք: Հիշո՞ւմ եք՝ ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցը:

Այդ զեկույցի յուրաքանչյուր լուսանկար ու ապացույց ամեն օր պետք է տեսնեք երազներում, հատկապես նա, ով ասաց, թե «մեր գերիները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»: Հիշո՞ւմ եք աղջկան, որ հայրենի դպրոցը թշնամուն «հանձնելիս» գրություն թողեց պատին՝ «Անիծվեք դուք, թուրք շներ ու հայ դավաճաններ»…Ի՞նչ է, աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր դարձան, քան արժանապատվությո՞ւնը, ինչո՞ւ բողոքի ձայն չբարձրացրեցիք, ինչո՞ւ ուղղակի չհեռացաք նիստերի դահլիճից: Իսկ դրա համար դուք հարգանքի կարժանանայիք: Թումանյանի ասած՝ «ներսից ենք փչացած», ու մեզ, երևի թե, փրկություն չկա։ Այս ամենում մեծագույն ողբերգությունն այլ տեղ է թաքնված:

Այդ օրը հավանաբար Հանրապետության հրապարակում մի բեմահարթակ կտեղադրվի, որտեղ անկախության 30-ամյակի կապակցությամբ պաթոսով լի ճառեր կընթերցվեն, գուցե պողպատե մուրճն էլ թափահարվի: Այդ հարթակում կկանգնեն պաշտոնյաներ, որոնք փաստորեն համաձայն են նմանատիպ միջոցառման անցկացման հետ: Եվ այնտեղ՝ տոնակատարության կիզակետում կլինեն «հպարտ» քաղաքացիները, հնարավոր է՝ մեծաթիվ: Կլինի գուցե նաև տաշի-տուշի: Ի՞նչ է, այսքան շո՞ւտ մոռացանք նրանց, ովքեր կյանք տվեցին հանուն մեր կյանքի:

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»,-ասում էր Մաթևոսյանը: Ճիշտ էր ասում: Իսկ մենք... մենք հիշողություն ունե՞նք, արժանապատվություն ունե՞նք: Տղերքն էին ափսոս…

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''