«Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին». Ավետ Բարսեղյանի ասմունքը
LIFEՀաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր բանաստեղծությունն ու այն ներկայացրել ասմունքով.
Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին:
Ու մի թևով կիսատ իմ թռիչքները ես նախընտրում եմ սողացող ձեր ելքերին:
Ես նախընտրում եմ մենության արդար հաճույքը վախից ամբոխի մեջ ձեր լինելուն,
ու ավելի ինձ պատվաբեր է մահվան զույգը կոչվել, քան հետևել ձեր ապրելուն:
Բամբասանքի հերոս դառնալս նախընտրում եմ հերոսաբար բամբասելու ձեր շնորհքին,
Ու մի փորձեք սիրել ինձ, ձեզ խնդրում եմ։
Ես չեմ ծնվել, որ դուր գամ ամենքին...
Ես նախընտրում եմ մերկ ու վերք ճշմարտությունը զուգված ու զարդարված ձեր մութ ստին:
Ինքս Ես մնալու երջանկությունս
ես նախընտրում եմ անորոշ զարկող սրտին...
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



