Ադրբեջանն անցել է մանաթի լողացող փոխարժեքի
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է ազգային արժույթի՝ մանաթի, լողացող փոխարժեքի: Այս մասին Ադրբեջանի ԿԲ-ն հաղորդագրություն է տարածել այսօր՝ դեկտեմբերի 21-ին:
Մանաթի պաշտոնական փոխարժեքն այսօր կազմում է 1,55 մանաթ մեկ դոլարի դիմաց, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն 1,0499 մանաթ էր:
Այսպիսով, դոլարի փոխարժեքը ամրապնդվել է մանաթի նկատմամբ 48 տոկոսով: մանաթի պաշտոնական փոխարժեքը եվրոյի նկատմամբ կազմել է 1,685 մանաթ, մինչդեռ դեկտեմբերի 18-ին այն կազմում էր 1,1394 մանաթ:
ԿԲ-ից նաեւ հայտնել են, որ այդ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով եւ նավթի հիմնական օգտագործող երկրներում տնտեսական աճի թուլացմամբ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



